ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դիմում եմ ողջ հայությանը համախմբվել եւ զորակից դառնալ Արցախին եւ մեր բանակին. Պարգեւ Սրբազանի կոչը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր հանդես է եկել համայն հայությանն ուղղված ուղերձով:

Ստորեւ ներկայացնում ենք ուղերձը.

«Իմ շատ սիրելի հայրենակիցներ, դիմում եմ ողջ, ողջ հայությանը համախմբվել եւ զորակից դառնալ Արցախին եւ մեր բանակին:

Մի քիչ առաջ Արցախի նախագահ պարոն Արայիկ Հարությունյանը մեկնեց առաջնագիծ՝ ղեկավարելու, գոտեպնդելու մեր հայրենյաց պաշտպաններին: Այսօր իրոք թեժ ու դաժան պատերազմ է գնում, կենաց-մահու պատերազմ, գոյապայքարի կռիվ է: Դուք գիտեք, որ մենք երբեք  պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել, բայց ամեն անգամ մեր դեմ նենգաբար սկսում են պատերազմել:

Ամեն մի մարդու, ամեն մի ժողովրդի իրավունքն է իր կյանքը պաշտպանելու, պաշտպանվելու: Այսօր մենք ստիպված ենք մեր գոյապայքարը, մարտը տալ հանուն կյանքի եւ հանուն խաղաղության:

Ես հիմա կամենում եմ, որ բոլորդ խորունկ հավատով, արիական ոգով դառնաք մեկ բռունցքն, մեկ միտք, մեկ կամք եւ ամեն ինչով աջակցել մեր բանակին ու արցախահայությանը:

Մենք այստեղ ենք եւ գիտենք, որ մեջքի հետեւում Մայր Հայաստանն է: Մենք Մասիս սարի պես պետք է լինենք կայուն ու անսասան: Այսօր ժամը 18.00-ին խնդրում եմ աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ ի զորակցություն մեր բանակի: Եվ մենք բոլորս աղոթում ենք մեր հաջողության, հաղթանակի եւ խաղաղության համար: Այնպես որ բոլորիս աղոթքն ենք սպասում, եւ բոլորիդ զորակցությունը:

Ամուր եղեք, պինդ եղեք, մեր գործն արդար է եւ Աստված միշտ արդարների կողմն է լինում: Տերը օրհնյալ պահի  ամբողջ հայությունը եւ մեր բանակը: Ամեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular