ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր չէ լինել Հոլոքոստի պաշտպան և մասնակցել Հայոց Ցեղասպանության նորագույն փուլի իրականացմանը. Լևոն Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի դիտարկմամբ վերջին օրերին արցախա-ադրբեջանական պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ մենք ունենք հզոր բանակ, որը օր օրի ապացուցում է իր մարտունակությունը, ռազմական գործողությունների որակը և մարտական տոկունությունը:
 
1or.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հայկական ուժերի բոլոր գործողություններից պարզ երևում է, որ ունենք գրագետ և չափազանց պատրաստված զինվորականներ:
 
«Կարող ենք արձանագրել, որ մեր բանակը օր օրի է զարգանում և յուրաքանչյուր օր նախորդի համեմատ գրանցում է հսկայական առաջընթաց: Կարող ենք արձանագրել նաև, որ մեր բանակը դարձել է բոլորովին այլ որակի զինված ուժ, որը ցույց է տալիս նաև, որ հօդս է ցնդել խաղաղապահ առաքելության մասին խոսելու անհրաժեշտությունը: Այսօր նաև կարող ենք ասել, որ Հայաստանում ձևավորվում է ռազմական դեմոկրատիա, որի շնորհիվ կարող ենք ունենալ այն հիմքը, որով կդիմակայենք ցանկացած փորձության»,- ասաց Լ. Շիրինյանը:
 
Խոսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Թուրքիայի կողմից կարմիր գիծը հատելու հայտարարության և այդ ֆոնին Ֆրանսիայի հայ համայնքի բավական պասիվ կեցվածքի մասին՝ քաղաքագետը նշեց, որ չի կարելի հանգստություն պահպանել մի երկրում, որտեղ պետք է որ մինչև Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, արդեն իսկ բավականին գործ արվեր:
 
«Հարկավոր է վերաիմաստավորել եվրոպական երկրներում, հատկապես Ֆրանսիայում գործող հայ համայնքների գործունեությունը և պետք է աշխատել ոչ թե հընթացս, այլ հստակ արդյունքներ արձանագրելով: Այսօր Ֆրանսիան պետք է եռար Հայաստանին օժանդակելու և Արցախյան ճակատում հաղթանակին օժանդակելու պահանջով»,- ասաց Լ. Շիրինյանը:
 
Անդրադառնալով Իսրայելի քայլերին՝ քաղաքագետը նշեց, որ իր համար անհասկանալի է մի երկրի դիրքորոշում, որը աշխարհի բոլոր անկյուններում ու բոլորին պարտադրում է ընդունել հրեաների Ցեղասպանությունը՝ անտեսելով հայկական Ցեղասպանության հարցն ու ռազմական օժանդակության պատրաստակամություն հայտնելով մի երկրի, որը 20-րդ դարասկզբին արդեն իսկ իրականացրել է հայերի Ցեղասպանություն:
 
«Հասկանալով Իսրայել պետության ազգային շահերը և դրանց ստրատեգիական ձևակերպումները, ուզում եմ ընդգծել, որ մեկ բան հստակ է՝ հնարավոր չէ լինել Հոլոքոստի պաշտպան և մասնակցել Հայոց Ցեղասպանության նորագույն փուլի իրականացմանը, որը ակնհայտորեն հետապնդում է Թուրքիան: Եվ, եթե Իսրայելի ճշգրիտ զենքերը գործում են Հայաստանի դեմ, դա նշանակում է որ դուք գործում եք Հայաստանի ու հայության դեմ: Ես պահանջում եմ դադարեցնել՝ Թուրքիայի պանթյուրքիստական քաղաքականությունն օժանդակելու ձեր քայլերը: Իհարկե մենք հաղթելու են, բայց համաշխարհային պատմության մեջ մնալու են քայլեր, որոնք անջնջելի հետք են թողնելու իրական կյանքում»,- ասաց Լ. Շիրինյանը:
 
Արմինե Գրիգորյան
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular