Դանակահարված Լևոնի նշանածը ՍԵՆՍԱՑԻՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է պատմում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւշագրավ մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 19-ին «Պատանի լրագրողների» դպրոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին:
Մեր տեղեկություններով` Լևոն Սահակյանի նշանածը՝ Արեգնազ Թովմասյանը, 2 ամիս առաջ աշխատանքից դուրս է եկել, քանի որ չի դիմացել տնօրենի «այլանդակություններին».
«Աջուձախ սաղին խաբելով ֆռում էր: Բայց Արեգնազը շարունակել է դասավանդել՝ հանուն աշակերտների: Լևոնը իմացել է, որ նշանածը կոպեկ-կոպեկ ամիսներ հետո նոր կարողացել է գումար պոկել: Աշխատանքից դուրս գալուց հետո տնօրենը դեռ պարտք է եղել Արեգնազին: Վերջինս Լևոնին ասել է, որ այդ գումարը իրենց պետք չի:
Դա «ապասնի» մարդ ա: Առաջ էլի դեպքեր են եղել, ինչպես հետո պարզվել է, տնօրենի հետ կապված: Վահան Ղազարյանը խոսել էր Լևոնի հետ, ասել՝ 2 ամսից արի, ամբողջ գումարը կտամ:
Բայց դեռ էդ օրը չեկած, կանչել ա Լևոնին ու ասել՝ արի, գումարը տալիս եմ: Լևոնը գնացել ա, տնօրենը ասել ա՝ ես պարտքերի մեջ եմ, չունեմ քեզ ոչ մի կոպեկ տալու ու դանակահարել ա: Մի 2 ժամ առաջ էլ աշխատողներին հեռացրել ա գործից, ասել՝ էլ չենք աշխատելու: Դրանից 2 ժամ հետո դեպքը եղել ա»:
Մեր աղբյուրը փոխանցում է, որ Լևոնը իր ավտոմեքենայով մի կերպ, ինքնուրույն հասել է հիվանդանոց և ընդունարան մտնելուն պես բժիշկները տարել են վիրահատարան:
Մանրամասն` այստեղ