ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը, փաստացի, այլևս վաճառված է Թուրքիային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ընթացող պատերազմին, նշել են, որ հարցի քաղաքական-դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի։ Նրանք կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում վերադառնալ բանակցային գործընթացին։

Ուշագրավ է, որ այս հայտարարություններին հաջորդեց Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը քննադատելու և ռազմական գործողությունները չդադարեցնելու մասին հայտարարությունը, իսկ պատերազմական գործողություններում ներքաշված Ադրբեջանի նախագահը շտապեց կրկնել իր ավագ եղբոր խոսքերը և ո՛չ ավելին: Կարևոր հարց է ծագում, թե ինչու է առաջինը Թուրքիան առաջ ընկնելով աշխարհին հայտարարելու, թե ինչ պետք է անի Ադրբեջանը, ռազմական գործողությունները պետք է շարունակվեն, թե ոչ և ինչու է այս հարցին Թուրքիան ավելի շուտ արձագանքել և շտապել է մերժել բանակցային գործընթացը:

Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն այլևս համաձայնել է դառնալ Թուրքիայի նահանգներից մեկը և Ալիև կրտսերն ինքն իր ձեռքով ստորագրել է սեփական երկրի մահախոսականը՝ պետական բոլոր լծակները հանձնելով իր մեծ եղբորը: Ստացվում է, որ ադրբեջանա-թուրքական առևտրի ժամանակ կշեռքի մի նժարին Ալիևների նավթադոլարներն են, իսկ մյուս նժարին Ադրբեջանը, որը, փաստացի, այլևս վաճառված է Թուրքիային:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular