ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցի ճակատագիրը վճռվում է լեռներում և պատերազմի մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը Արցախի Հանրապետության  շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցող  իրավիճակի, միջազգային հանրության արձագանքի թեմայով զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։

Հարցին, թե քաղաքագետը ինչպես է գնահատում միջազգային արձագանքը և այն, որ երկու կողմերի միջև արդյոք հավասարություն չի դրվում Լևոն Շիրինյանը պատասխանել է․

«Միշտ է հավասարություն դրվել։ Այդ հայտարարությունը անատամ և հավասարության նշանով միշտ եղել է ազդանշան, որ հայկական բանակի գործերը  լավ են։ Իսկ հիմա Արցախի հարցի ճակատագիրը վճռվում է լեռներում և պատերազմի մեջ, ուրիշ ոչինչ։ Այլ քննարկումները ավելորդ են, հարցը միայն բանակն է լուծում»։  

Քաղաքագետը նաև անդրադարձել է այն հանգամանքին, թե ինչը կարող է զսպել ադրբեջանական ագրեսիան և Ադրբեջանին ստիպել դադարեցնել մարտերը։ Հարցին, թե արդյոք մեր դիրքային առավելությունը կստիպի հանձնվել, թե Ադրբեջանին կսանձի միջազգային հանրության կարծիքը քաղաքագետը պատասխանել է․

«Միջազգային հանրության կարծիքը կարևոր է, բայց ո՛չ վճռորոշ է, ո՛չ էլ էական։  Կարևորը այն է, որ մենք հիմա ազգովի կենտրոնանում ենք հաղթանակի վրա, իսկ մնացածը իրենք կմարսեն, իսկ եթե չմարսեն, ապա թող սրտխառնուկ ունենան, բայց մեր բանակի միակ նպատակը հաղթելն է, մեր բանակը պետք է ռազմաճակատում ջախջախի  այլ տարբերակ չկա։ Եվ մարդկանց ուշադրությունը միջազգային հանրության վրա շեղելը սխալ է։ Բանակի ձեռքով պետք է ձեռք բերենք հաղթանակ, իսկ մնացած բանակցությունները և ամենը ընդհամենը ժամանակի հարց է»։

Անդրադառնալով Մակրոնի այն հայտարարությանը, որ իրենք ունեն փաստեր այն մասին, որ Թուրքիան սիրիացի ահաբեկիչներ է ուղարկում ադրբեջանական բանակ՝ Հայաստանի դեմ պատերազմին մասնակցելու համար Լևոն Շիրինյանը ասաց

«Այդ ապացույցները բոլորն էլ ունեն, մի մասը խոսում է այդ մասին, իսկ մի մասը չի խոսում։ Բայց, քանի որ Ֆրանսիան հարցեր ունի Սիրիայի հետ կապված, Թուրքիայում բաց խոսում է։ Իսկ դա չի կարող սանձել Թուրքիային, քանի որ միակ սանձողը հայկական բանակն է ուրիշ ոչինչ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular