ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան մեծ պատերազմ է հրահրում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի գոտում հակամարտությունը սպառնում է վերաճել լայնամասշտաբ պատերազմի: Թուրքիան արդեն մարտի դաշտում Ադրբեջանին օգնելու պատրաստակամություն է հայտնել, իսկ Բաքուն սպառնում է ոչնչացնել հայկական Ս-300-ները, որոնք իբրև Երևանից մոտենում են Ղարաբաղին: Բացի այդ, Թուրքիայի կողմից խոցված Սու-25-ի մասին Հայաստանի ԶԼՄ-ների կողմից հաղորդագրություններ են հայտնվել, և Երևանն արդեն չի բացառում ՀԱՊԿ-ին դիմելը: Լրագրող Նատալիա Մակարովան «ВЗГЛЯД»-ի իր «Турция провоцирует большую войну на Кавказе» հոդվածում շոշափել է հետևյալ հարցը՝ ի՞նչ հավանականություն կա, որ հակամարտությունը կդադարի լինել տեղական:

Երեքշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցը «արմատապես» լուծելու և ոչ միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում Ադրբեջանին օգնելու Անկարայի պատրաստակամության մասին: Ավելի վաղ Երևանում խոսել են Ադրբեջանի կողմից կռվող թուրք վարձկանների մասին, սակայն Բաքուն այդ տեղեկատվությունը ժխտել է:

-Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք եղել՝ և՛ մարտի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք կշարունակենք այս համերաշխությունը, - հայտարարել է նախարար Չավուշօղլուն:

Փորձագետները համոզված են, որ եթե Ղարաբաղի շուրջ հակամարտությունը շարունակի սրվել, ապա դա կարող է ուղղակիորեն վնասել Ռուսաստանին: Ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը նշել է, որ Հայաստանը հարավային ռազմավարական ուղղության մեջ Ռուսաստանի ֆորպոստն է, և եթե իրենք այն կորցնեն, ապա խնդիրներ կունենան Հյուսիսային Կովկասում:

«Ռուսաստանի սպաներ»-ի փորձագիտական խորհրդի անդամ, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի դոցենտ Ալեքսանդր Պերենջիևը նշել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը ենթադրում է Հայաստանի վրա թուրքերի հարձակման հավանականությունը նվազագույնի հասցնելը: Ըստ նրա՝ եթե Անկարան՝ որպես աջակցություն, զորք տրամադրի Ադրբեջանին, ապա մարտական գործողությունները դե յուրե կտարվեն Ադրբեջանի տարածքում. չէ՞ որ ԼՂՀ-ն եղել և մնում է անգամ Հայաստանի կողմից չճանաչված պետություն:

-Եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք, ապա միայն այդ ժամանակ Ռուսաստանը և նրա ՀԱՊԿ-ի գործընկերները ստիպված կլինեն պաշտպանել Հայաստանը: Բայց առայժմ մարտական գործողություններն անցկացվում են հինգ շրջանների, այսպես կոչված՝ անվտանգության գոտու տարածքում, - ասել է Պերենջիևը:

Քաղաքագետի կարծիքով, Հայաստանի սպառնալիքի մասին կարելի է խոսել այն դեպքում, եթե ադրբեջանական զորքերն անվտանգության գոտու երկու շրջան գրավեն՝ Լաչինի և Քելբաջարի շրջանները, որոնք տեղակայված են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև:

-Եթե պայմանականորեն թույլ տանք Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման հավանականությունը, ապա Ռուսաստանին միջամտելուց բացի այլ ընտրություն չի մնում: Սա համահունչ է ՀԱՊԿ-ի կանոնադրությանը, որն արտաքին ագրեսիայի դեպքում կոլեկտիվ պաշտպանություն է ենթադրում: Սակայն Թուրքիան այդքան խենթ չէ, որպեսզի Ռուսաստանի դեմ ուղիղ պատերազմ սկսի: Հարցը հիմա ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի մասին է, որը համարվում է Ադրբեջանի մի մասը, - շեշտել է քաղաքագետը:

Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար, «Валдай» միջազգային քննարկումների ակումբի գիտական ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը ասել է, որ Ղարաբաղի միջազգայնորեն չճանաչված կարգավիճակի տեսանկյունից՝ նրա տարածքում ռազմական գործողությունները ոչ մի կերպ ենթակա չեն ՀԱՊԿ-ին:

-Ինքը՝ Հայաստանը, անտրամաբանական դիրքորոշում զբաղեցնելով, մինչև հիմա չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Համապատասխանաբար, ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների մասին խոսք լինել չի կարող: Հենց որ խոսքը գնա Հայաստանի Հանրապետության վրա հարձակվելու մասին, դա ավտոմատ կերպով կբերի դաշնակցային պարտավորությունները գործի դնելուն, - եզրափակել է Լուկյանովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular