ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ. ԱՄՆ պետդեպ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին Ադրբեջան ճանապարհորդելուց հրաժարվելու խորհուրդ է տվել, քանի որ Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ: «Ադրբեջանում առկա է երկարաժամկետ ռիսկ ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումներ Ադրբեջանում: Ահաբեկիչներն առանց նախազգուշացնելու կարող են թիրախավորել մասնավորապես զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ/առևտրի կենտրոններ, տեղական իշխանության կառույցներ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, պաշտամունքի վայրեր, այգիներ, խոշոր մարզական և մշակութային միջոցառումներ, կրթական հաստատություններ, օդակայաններ և այլ հասարակական վայրեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ։ Ի հավելումն ԱՄՆ-ի կառավարությունն իր քաղաքացիներին հիշեցնում է նաև Ադրբեջանում COVID-19-ի վտանգի մասին: Բացի դրանից, ԱՄՆ պետդեպը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհերի գրանցման մասին: Պարբերական կրակոցները և հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ ականներն ու ականանետերը, հանգեցնում են մահվան և վիրավորների: «Խուսափեք շփման գծի մոտակայքում գտնվող և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մոտ ճանապարհներից: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չի լինի արտակարգ ռեժիմով ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարությունն արգելում է իր աշխատակիցներին ճանապարհորդել այնտեղ»,-նշված է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular