Հայ ուղևորի պատճառով ստիպել են օդանավին հետ վերադառնալ,այլապես սպառնալով կործանիչներ օդ կբարձրացնեն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Բելավիա» ավիաընկերության «Բոյինգ 737-800» օդանավը, որը կատարում էր Կիեւ- Մինսկ В2−840 չվերթը, 2016-ի հոկտեմբերի 21-ին ստիպված է եղել վերադառնալ թռիչքի օդանավակայան։ Օդանավում 136 ուղեւոր է եղել ու անձնակազմի 6 անդամ:
«Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդանավի հրամանատարը օդային երթեւեկության վարչության դիսսպետչերից կարգադրություն է ստացել անհապաղ վերադառնալ թռիչքի օդանավակայան, սակայն որևէ պատճառ դիսպետչերը չի նշել: Նա զգուշացրել է օդանավի հրամանատարին, որ կարգադրությունը չկատարելու դեպքում օդ են բարձրացվելու կործանիչներ։ Օդանավի հրամանատարը կատարել է ստացած կարգադրությունը»,- հայտնում է «Բելավիա» ընկերության մամուլի ծառայությունը։
15։55-ին օդանավը վայրէջք է կատարել Կիևում։ Օդանավից Ուկրաինայի իրավապահները իջեցրել են մի ուղևորի, ով հանդիսանում էր ՀՀ քաղաքացի, որից հետո օդանավը 16։37-ին նորից թռել է Մինսկ ու բարեհաջող վայրէջք կատարել «Մինսկ» ազգային օդանավակայանում։։
Բելառուսական ավիափոխադրողը նշում է, որ Ուկրաինայի իրավապահները ազատ են արձակել չվերթից հանված ուղեւորին,:
«Сегодня.ua» պարբերականը հայտնում է , որ օդանավից իջեցված տղամարդու ազգանունը Մարտիրոսյան է։ «Մեզ հայտարարեցին, որ նա Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից է ու նրան կասկածում են հանցագործությունների մեջ»,- պատմել է ուղևորներից մեկը: