ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեռ հարց է՝ Հայաստանի հատվածից է, Արցախից, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը. ՊՆ ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր ՀՀ որոշ  շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը, մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որեւէ բան չի հաստատում, թե դա որտեղից է կիրառվում հրթիռային հարձակումները: Դեռ հարց է՝ դա Հայաստանի հատվածից է, Արցախից, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը:

Մի ուշագրավ բան նկատենք. Շատ հաճախ Արցախի այս կամ այն շրջաններ ուղղակի կամ անուղղակի ճանաչվում են որպես Հայաստանի մաս: Արդեն որերորդ անգամ այս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular