ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի. Արծրուն Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ռազմաքաղաքան ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, նաեւ հավելել է. «Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։

Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։ Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ եւ 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաեւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետեւանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։

Ադրբեջանի ռազմաքաղաքան ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի։...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular