ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժային հարաբերակցության փոփոխությունը ու քաղաքական մեծ առևտուրը, որի կիզակետում էլի մենք ենք. Ալեն Ղևոնդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պետք է գիտակցել, որ պատերազմում տարբեր կոչերի ու միջնորդական առաքելությունների տեսքով ներգրավված, սակայն բուն ռազմական գործողություններին մասնակցող/չմասնակցող կողմեր-պետություններն ունեն նաև իրար երբեմն լիարժեք հակադիր շահեր. ու խոսքը, այս պարագայում, ոչ միայն Թուրքիայի մասին է:

Օրինակ՝ մեզ համար այդ շահը պետականության պահպանման օրակագրում է, Ալիևի համար՝ իշխանությունը պահելու ու իր ֆիզ. անվտանգությունն ապահովելու մեջ:
Առավել «մեծ տրամաչափի տղերքի» համար ռեգիոնը վերաձևելու, նոր մակարդակի ու հավելյալ խորության ազդեցության լծակներ ունենալու ներքո:
Անդրօվկիանոսյանի համար՝ ՌԴ-ին սահմանակից ռեգիոնում նոր իրողություններ հաստատելու հնարավորության կոնտեքստում:
Ֆրանսիայի համար Թուրքիային զսպելու, ու սեփական քաղաքական ինքնություն-սուբյեկտայնությունը ամրացնելու, ԵՄ-ում որակապես նոր դերակատարում ունենալու մեջ է:
Եվ միայն Իրանի պարագայում է ուղղակի ազգային անվտանգության օպերատիվ հարց:

Իհարկե, այս շահերը ունեն շատ այլ՝ խորքային, առավել մանր բաղադրիչներ ու հընթացս կարող են փոփոխվել՝ կապված ներկայումս ընթացքող բազմաչափ քաղաքական առևտրի հետ, որի մաս է նաև ռազմական գործողություններում ներգրավված երկրների ներքաղաքական ապագայի որոշման շուրջ կոնսենսուսի հասնելը:

Մինչդեռ Թուրքիան կերտում է իր համար օսմանյան կայսրություն դառնալու գործընթացի հերթական հանգրվանը, սակայն հասկանալով, որ այս ձեռնարկված խաղը կարող է միայն մեկ երկրի անմիջական մասնակցությամբ ձախողվել:

Հանգուցալուծում կարծում եմ մոտ է. ռազմաճակատում ով, ինչ, հասցրեց կվերցնի: Մեր համար առանցքայինը քիչ կորուստներով նախկին բնագծի լիարժեք վերականգնում է: Իսկ, թե կկարողանանք առաջ գնալ ու դրա նպատակահարմարությունը կլինի ձևավորված իրավիճակում, կերևա շատ շուտով:

Իսկ, թե ի՞նչ կլինի Ադրբեջանում այս ամենից հետո, թող մտածեն ռուսներն ու Իրանը, ինչպես նաև հայտնի նավթային կազմակերպությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular