ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանին սթափեցնող կոչեր մի՛ արեք, այլ՝ գործեք, նրանք միայն այդ դեպքում կսթափվեն. Գրիգորի Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատմական գիտությունների թեկնածու ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ Ալիևը շատ է սիրում նմանվել Հրտլերին և Գեբելսի օրինակով կառուցելով ստի մեքենա, այսօր իր ժողովրդին սուտ տեղեկատվությամբ է կերակրում:

«Փաստացի ադրբեջանական հասարակությունը գնտվում է տեղեկատվական բլոկադայի մեջ և չի գիտակցում, թե իրականում ինչ է կատարվում: Ալիևը պարտավոր է ստեր տարածել, որպեսզի ժողովրդի ցասումը իր դեմ չուղղվի: Առհասարակ, ինչի՞ մասին է խոսում Ալիևը: Մակրոնի հայտարարությունից հետո ուրիշի միջոցով փորձում է հայտարարություն տարածել, թե Ֆրանսիան պետք է դուրս գա ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահությունից: Վաղը նույն բանը ինքը կհայտարարի: Սրանով, պարզապես, Ալիևը հող է նախապատրաստում իր հայտարարության համար: Պատահական չէր նաև CNN-ի օրեր շարունակ պատերազմի մասին լռությունը: Այստեղ ևս նավթադոլարների ականջներն են երևում, որը պետք է ժամանակին հասկանալ և ճիշտ հակահարված տալ»,- ասաց Գ. Այվազյանը:

Գերտերությունները խոսում են իրենց շահերը հաշվի առնելով: Մենք էլ պետք է մեր կողմից ամեն ինչ անենք մի կողմից ալիևյան ստերը չեզոքացնելու, մյուս կողմից աշխարհին իրականությունը բացատրելու համար:

«Ադրբեջանը լայնածավալ կեղծ քարոզչություն է իրականացնում, որ ադրբեջանական բնակավայրերը գնդակոծվում են Հայաստանից: Դրանով նա հող են նախապատրաստում պատերազմական գործողությունները Հայաստան տեղափոխելու մասին: Ալիևյան ֆեյք նյուզի դիմաց մենք պետք է Ադրբեջանի բազմազգ ժողովրդին տեսանելի դարձնենք իրականությունը և այն հասցնենք Ադրբեջանում ապրող ցանացած մարդու տուն և ընտանիք: Եվ, եթե մենք նույնիսկ մեկ սանտիմետր զիջման գնանք, Ադրբեջանը կսկսի ավելի ագրեսիվ իրեն պահել: Արցախն իրավունք ունի ինքնապաշտպանվելու և պատերազմական իրավիճակում կարող է հարվածել Ադրբեջանի ամենացավոտ կետերին: Պետք է հաշվի առնել նաև, որ թեև ադրբեջանական սուտ քարոզչությանը, միևնույն է, միջազգային հանրության համակրանքը մեր կողմն է: Հարկավոր է օգտվել այս առիթից և օր առաջ ավելի ընդլայնել մեր քարոզչությունը: Հայե՛ր Ադրբեջանին սթափեցնող կոչեր մի արեք, այլ՝ գործեք: Նրանք միայն այդ դեպքում կսթափվեն»,- ասաց Գ. Այվազյանը:

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular