ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի վրա Օսմանյան թոզ է իջել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն է։

- Պարոն Վրթանեսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են երկու կողմերին կոչեր անել` դադարեցնել պատերազմական գործողությունները։ Ինչպե՞ս եք գնահատում։

— Առհասարակ միջազգային հանրության արձագանքներին ծանոթ բոլոր մարդիկ չեն զարմանում նման հայտարարություններից, որովհետև իրենց ռեալ գործողությունները կարող է տևել շաբաթներ, ամիսներ և այդ ընթացքում ինչ-որ կոչեր անեն, խորը մտահոգություն հայտնեն և դա առհասարակ միջազգային հանրության ոճն է։

- Ըստ Ձեզ, ո՞վ կարող է զսպել Էրդողանին։  

— Չգիտեմ, Էրդողանին այս պահին երևի համատեղ ուժերով  կարելի  է զսպել, որովհետև այս պահին Էրդողանը Սիրիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ վերջերս որոշ չափով ունի կոնֆլիկտային հարաբերություններ։ Օրինակ այսօր Ռուսաստանի դեմ կռվում է Լիբիայում ու Սիրիայում, հիմա, ըստ էության, նոր ռազմաճակատ է բացում ու փորձում է խցկվել Ադրբեջան` դա խաղաքարտ սարքելով։ Ունի խնդիրներ Կիպրոսում, Հունաստանում, Միջերկրական ծովում։ Եգիպտոսի հետ են հարաբերությունները կտրուկ վատացել։ Այսինքն Էրդողանի վրա Օսմանյան թոզ է իջել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular