ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հասարակությունը ադրբեջանական քարոզչության գերին է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն է։

— Տիկին Հայրապետյան, դուք վերջին օրերին ակտիվ հետևում եք հենց Ադրբեջանում կատարվող իրադարձություններին, ի՞նչ նորություններ կարող եք հայտնել, ի՞նչ վիճակ է այդ երկրում:

— Ինչպես նախկինում արդեն նշել եմ Ադրբեջանում տեղեկատվական բլոկադա է, որը այս պահին ևս շարունակվում է։ Չենք կարողանում հասկանալ տրամադրություններ, որովհետև ընդհանուր առմամբ պաշտոնական տեղեկատվությանը հակազդող տեղեկություններ գրեթե չենք գտնում։ Միայն տարբեր օղակներից լուրեր են շրջանառվում գլխավոր շտաբի պետի հնարավոր ձեռբակալության մասին, բայց որևէ պաշտոնական տվյալ այս պահին չկա։ Եվ դժվար է հստակ որևէ բան ասել։

— Վերջին շրջանում, հատկապես վերջին 2 օրերին, Ադրբեջանի կողմից անընդհատ որոշ ապատեղեկատվություններ են տարածվում հիմնականում պաշտոնական հայտարարությունների տեսքով։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

— Կարող եմ ասել, որ քարոզչական առումով ևս ահաբեկչություններ է իրականացվում կամ փորձում են իրականացնել։ Բայց վստահ եմ, որ այդ առումով ամբողջությամբ ձախողվել են, որովհետև մեր հասարակությունը ակտիվորեն հետևում է մեր կողմից տրվող պաշտոնական հայտարարություններին, և ադրբեջանական այդ էժանագին հայտարարությունները որևէ ազդեցություն չեն թողնում։ Եվ կարող եմ ասել, որ իրենց հասարակությունն է իրենց քարոզչության գերին, և Ալիևը իրականությանը չհամապատասխանող տեքտեր է ասում և իր ելույթից դատելով կարող ենք ասել, որ Ալիևը չի տիրապետում իրավիճակին և գնալով կորցնում է վերահսկողությունը։ Պետք է նաև նշեմ, որ Ադրբեջանը նպատակային թաքցնում է իր զոհերի թիվը, քանի որ փորձում է կանխել երկրի ներսում խուճապի առաջացումը, նաև փորձում է թաքցնել այդ մասշտաբային կորուստները քանի որ որևէ հաջողություն չի գրանցել։

— Երեկ մեր ՊԲ-ն հայտնեց, որ խոցել է Գյանջայի ռազմական օդանավակայանը, ինչից հետո նաև սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ ադրբեջանցիները լքել են Գյանջան։ Արդյոք այդ ամենը խուճապ չի ստեղծել Ադրբեջանում։

— Ընդհանուր առմամբ, որքանով կարողացա այդ մասին տեղեկատվություն հավաքել, այո, նրանք նման հարվածներ չէին ակնկալում, և ըստ էության կարծես չէին պատկերացնում այս մասշտաբի ռազմական գործողություն, չնայած, որ մեր ՊԲ-ն նախապես զգուշացրել էր այդ օպերացիան իրականացնելուց առաջ և հստակ նշել էր, որ չի պատրաստվում թիրախավորել խաղաղ բնակչությանը անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանի ղեկավարությունը արդեն որոշ ժամանակ թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը և մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշիում և Մարտունիում և շատ այլ քաղաքներում։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular