ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն մեկ շաբաթից ավել է՝ Արցախում ընթանում է դաժան պատերազմ․ մարտերն ընթանում են առանց դադարի, ու արդեն ութերորդ օրն է, ինչ հայկական երկրորդ հանրապետությունը գտնվում է արկերի ու հրթիռների պայթյունների տակ։

Պատերազմի հենց առաջին օրվանից կամավորների անթիվ ջոկատներ մեկնեցին առաջնագիծ՝ հայրենիքի առաջ պարտքը կատարելու․ այս օրերին Արցախում են նաև ՀՀ շատ ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ու գեներալներ։ Մասնավորապես ներկայումս Արցախում են Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Յուրի Խաչատուրովը, Վլադիմիր Գասպարյանը, Սեյրան Օհանյանը, Հովիկ Աբրահամյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը և շատ այլ քաղաքական և ռազմական գործիչներ։

Հանգստյան օրերին հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ըստ էության՝ շատ կարևոր է, որ Ապրիլյան քառօրյան հաղթած նախագահն այս ծանր ու կենսական նշանակություն ունեցող օրերին գտնվում է Արցախում՝ հենց կրակագծում, և փորձում է իր խորհուրդներով ու բազմամյա փորձով օգտակար լինել առաջնագծին ու ռազմական պատասխանատուներին։ Հասկանալի է, որ Սարգսյանն՝ իր շախմատիստի տրամաբանությամբ ոչ մի բան հենց այնպես չի անում, առավել ևս երբեք անիմաստ չի հայտնվի այն վայրում, որտեղ դա պետք չէ։ Այս ամենը համադրելով՝ կարող ենք փաստել, որ Սերժ Սարգսյանը փորձելու է հնարավոր բոլոր տարբերակներով աջակցել և օգնել ստեղծված բարդագույն իրավիճակում հայտնված Արցախին։ Սարգսյանի Արցախ գնալու նպատակը բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղելն է՝ հանուն հաղթանակի, հանուն Հայրենիքի սրբազան հողում արժանապատիվ ապրելու իրավունքի: Անշուշտ շատ կարևոր է այս բարդ ու դաժան օրերին Արցախի ու արցախահայության կողքին գտնվելն ու նրանց ամեն կերպ սատարելը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular