ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս տուրք չտալ ադրբեջանական քարոզչությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է։

— Պարոն Համբարյան, վերջին օրերին քննարկվում է ռուս խաղաղապահներ տեղակայելու թեման, որին անդրադարձել է նաև Պեսկովը: Ինչպես եք գնահատում այդ հայտարարությունները, ինչու են դրանք շրջանառվում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը դրա վերաբերյալ:

— Այս պահին մենք ավելի կարևոր խնդիր ունենք, այս պատերազմում ստատուս քվոի վերականգնում, իսկ դրանից հետո նոր ավելի շատ տարածքների ազատագրում ահաբեկրական Ադրբեջանից և դրանից հետո միայն խոսքը կարող է գնալ նոր բանակցությունների մասին։ Այս պահին անհրաժեշտ չէ անդրադառնալ ռուս խաղաղապահների թեմային, քանի որ իրավիճակը շատ անկանխատեսելի է և այդ մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ երբ մենք լավ առաջխաղացում ունենանք և բանակցությունների ընթացքում հանդես գանք ուժեղ կողմ։

—Վերջին երկու օրերին հատկապես ադրբեջանական կողմից անդադար ապատեղեկատվություններ են հնչում մեր դիրքերի և տարածքների գրավման մասին։ Սակայն իրականում մեր կողմից խոսվում են տարբեր առաջխաղացումների մասին։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Այսօր պատերազմը ընթանում է բոլոր ոլորտներում, նաև՝ տեղեկատվական և մենք տուրք պետք է չտանք թուրք-ադրբեջանական տանդեմից տարածվող տեղեկություններին։ Նույն ապրիլյան քառօրյա պատերզմի ժամանակ էլ ադրբեջանցիները նշում էին, որ ինչ որ տարածքներ են ազատագրել, գյուղեր կամ շրջաններ են ազատագրել, և վերջում պարզ դարձավ, որ խոսքը ընդհամերը 800 հեկտար, նույնիսկ խոսվում է 400 հեկտար տարածք է, որի վրա որևէ գյուղ չի եղել։ Այնպես որ մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս տուրք չտալ ադրբեջանական քարոզչությանը, չհավատալ և չտարածել այդ ապատեղեկատվությունը և հետևել ու հղումներ տալ միայն մեր և Արցախի պաշտպանության նախարարության և մամուլի խոսնակների կողմից տարածվող տեղեկատվությանը։ Ինչ վերաբերում է առաջխաղացմանը, ապա կարող եմ ասել, որ այդ ամենը խաբուսիկ է, քանի որ դեռևս ընթանում են մարտական գործողություններ և եթե առաջխաղացում ունենք ապա հնարավոր է որ ընթացող գործողությունների արդյունքում մի տեղ հետ նահանջենք, կամ նոր առաջխաղացումներ ունենանք։ Եվ ասել, որ մենք շատ լուրջ առաջխաղացում ունենք և կարող ենք բանակցություններ սկսել, ապա դա մի փոքր տարօրինակ է, որովհետև ադրբեջանաթուրքական տանդեմը դեռևս մտադիր չէ կանգ առնել և հաշվի առնելով դա մենք այս պահին բանակցությունների մասին խոսել չենք կարող։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular