ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ կմիջամտեն Ռուսաստանն ու մյուս գերտերությունները. Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Որքան խորանում է պատերազմը, այնքան հանրության նյարդերը տեղի են տալիս՝ սպասելով արտաքին ուժերի միջամտության, ճնշումների գործադրման, որ ադրբեջանաթուրքական տանդեմը դադարեցնի հարձակումը Արցախի վրա:

Մարդկանց հիմնական հարցերից մեկն այս է. «Ինչո՞ւ են լռում ռուսները...»:

Հակամարտությունների տրամաբանությունն այնպիսին է, որ գերտերությունների կշեռքի նժարը միշտ թեքվում է դեպի ուժեղի կողմը: Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, մյուս մեծ պետությունները հայտարարություններից անդին չեն անցնի այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմի դաշտում բեկում չի եղել: Գերտերությունները գործուն քայլ կանեն 2 դեպքում.

1. (Անիրատեսական տարբերակ) Եթե ադրբեջանաթուրքական ահաբեկչական խմբերը հաջողության հասնեն և խորանան Արցախի տարածք:
 Այդ դեպքում որոշ կետի վրա նրանց կկանգնեցնեն, օրինակ, ՌԴ խաղաղապահ ուժերն իրենց ռազմաբազայով:

2. (Իրատեսական տարբերակ) Եթե հայկական բանակը կոտրի ադրբեջանաթուրքական ահաբեկչական խմբերի ողնաշարը և սկսի պաշտպանությունից անցնել ընդհանուր հարձակման, ռազմական գործողությունները ամբողջությամբ տեղափոխել Ադրբեջանի տարածք:

Այդ դեպքում մի քանի օր անց, երբ հայ զինվորները մի քանի կիլոմետր առաջ գնացած կլինեն՝ վերցնելով նոր բնագծեր՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գործուն միջոցներ կձեռնարկեն՝ դադարեցնելու պատերազմը: Գերտերություններից յուրաքանչյուրն այդ ժամանակ իր բաժինը կպոկի Ադրբեջանից՝ այդ երկիրը ցնցումներից ու կապիտուլյացիայից զերծ պահելու դիմաց: Այդպիսի օրինակ ունենք 1995-ին:

Տրամաբանական հարց կհնչի՝ բա Թուրքիա՞ն: Թուրքիան այնպիսի հմտությամբ մենակ կթողնի Ադրբեջանին իր ներմուծած ու չմաքսազերծված ահաբեկիչների հետ, որ մարդիկ չեն հասկանա, թե ինչպես սրբի ու խաղաղասերի կերպար ընդունեց Էրդողանը: Համաշխարհային քաղաքականությունն է այդպիսին: Ցավոք: Դաշնակիցները և թշնամիները որոշվում են ըստ քաղաքական շահերի:

Այնպես որ, յուրաքանչյուր երկրի միակ դաշնակիցը իր բանակն ու ժողովուրդի միասնականությունն են: Որքան հաջողության հասավ բանակը, այնքան հաջողակ կլինի դիվանագիտությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular