ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիմադրում ենք, պաշտպանվում ենք, պատրաստվում ենք հակահարվածի. Հրանտ Տեր-Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ի դեպ, էս երկու օր է, ինչ Արծրունի ասած Իլյուշի ու նրա կլոնների շեշտադրումներն ակնայտորեն փոխվել են:
Դեռ հոկտեմբերի 2-ին Ալ Ջազիրային ասում էր փաստացի՝ Նիկոլի հետ ոչ մի բանակցություն:
Դրանով սահմանում էր պատերազմի քաղաքական նպատակը՝ իշխանափոխություն Հայաստանում:
Եվ երկրորդ՝ ռազմական նպատակը՝ ամբողջ Ղարաբաղի «ազատագրում»:
Հոկտեմբերի 4-ից սկսած՝ «Իլյուշը» փոխեց խոսքը:
Հիմա ինքն ասում է, որ պատրաստ է բանակցել նաև Նիկոլի հետ, բայց, եթե հայերը դուրս բերեն զորքերը ազատագրված տարածքներից և այլ լյա-լյաներ: Իհարկե, պարզ է, որ նաև բլեֆ է, որովհետև, եթե զորքերը դուրս բերվեն, էլ մեր հետ բանակցելու իմաստն էլ կկորի:
Ոչ միայն անձամբ Ալիևը, այլև դատելով իրենց տված լուրերից, բոլոր պաշտոնյաները, նաև հոդվածագրերը՝ առիթ-անառիթ, ամեն բանից խոսելուց հետո, ավելացնում են, որ իրենք պատրաստ են բանակցությունների, եթե Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը «օկուպացված տարածքներից»:
Սա շատ կարևոր նրբություն է:
Այսինքն՝ արդեն ոչ թե ադրբեջանական «քաջարի» բանակը պետք է «ազատագրի», այլ Հայաստանը պետք է «ազատի»:
Այլ կերպ ասած՝ նորից մնացել են հայերի հույսին:
Նշանակում է՝ վերաձևակերպվել են և՛ քաղաքական, և՛ ռազմական նպատակները:
Քաղաքական՝ այլևս խնդիր չի դրվում Հայաստանում «իշխանափոխության» և փաստորեն՝ հեղափոխության արդյունքների վերանայման:
Ռազմական՝ այլևս չկա նախկին վստահությունը, որ սեփական ռազմական ջանքով հնարավոր է «օկուպացված տարածքների» «ազատագրումը»:
Այս ամենը գոնե այս փուլում:
Իհարկե, սա դեռ շատ նախնական է, և չի նշանակում, որ Ադրբեջանը «կոտրվել է»:
Բայց նշանակում է, որ արդեն փորձում է նահանջել մաքսիմալիստական, բացարձակ դիրքերից, խուսանավում է, և պարզունակ բլեֆ անում:
Միաժամանակ իհարկե, շարունակվելու են նաև ռազմական փորձերը: Դրանց մեջ կլինեն նաև ուժեղ հարվածների փորձեր: Բայց այս պահին գոնե հարձակումներն արդեն ոչ թե ողջ ճակատով են, այլ առանձին ուղղություններով, ինչպես, կարծես թե վկայում են ճակատային «սվոդկաները»:
Մեզ մնում է դիմանալ, ավելի ևս կենտրոնանալ, կողքից ստեղծվող ախմախ թեմաներին ուշադրություն չդարձնել ու հասկանալ՝ մեր բախտը վճռվում է միայն ու միայն համազգային միասնական ջանքով՝ ուղղված ռազմաճակատին:
Դիմադրում ենք, պաշտպանվում ենք, պատրաստվում ենք հակահարվածի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular