ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիական Վալանսի քաղաքային խորհուրդը օգնություն կհատկացնի Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիական Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլաս Դառագոնը իր ֆեսբուքյան եւ Թվիթերյան էջերում իր աջակցությունն է հայտնում Արցախին:

«8 օրվա ընթացքում մեր բարեկամ երկիրը՝ Հայաստանը, գտնվում է կրիտիկական աշխարհաքաղաքական իրավիճակում, որի հետեւանքները առանց այդ էլ անկայուն տարածաշրջանում հայտնի չեն:

Որպես հայերի հետ մեր բարեկամության ապացույց, Վալանս քաղաքը, որը միշտ պաշտպանել է Հայաստանին, ցանկանում է իր նպաստը բերել, ինչը կազմակերպվում է այստեղի բոլոր ժողովուրդների մասնակցությամբ:

 

Այսպես, քաղաքային խորհուրդը միաձայն որոշել է 10 հազար եվրոյի բժշկական եւ այլ օգնություն (հագուստ, կոշիկ, սնունդ երեխաների համար եւ այլն) հատկացնել պատերազմից տուժածներին՝ Ֆրանսիայի հայկական ֆոնդի միջոցով»,-ասված է գրառման մեջ:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular