ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավկովկասյան ռևերանսներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է հոկտեմբերի 5-ին դիվանագիտական էական աշխուժացմանը հաջորդած կրակի դադարեցումից հետո Բաքվում է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, որը հանդիպում է Իլհամ Ալիևի հետ, հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ:

Բանն այն է, որ այցի մասին Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ առկա էր բավականին էական մի հանգամանք: Քննարկվող հարցերի թվում նշվում էր ոչ միայն արցախյան խնդիրը, այլ նաև «ռեգիոնալ ու միջազգային այլ խնդիրներ»: Այլ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, եթե թվում է, որ այժմ, բացի պատերազմից և հետագա զարգացումների հարցից, որևէ այլ խնդիր չէր կարող զբաղեցնել Անկարայի և Բաքվի պաշտոնյաներին: Բայց հենց դրանով էլ հանգամանքը դառնում է հետաքրքիր և ուշադրության արժանի:

Այսօր ընթացող ահաբեկչական պատերազմի սանձազերծումից ի վեր մի շարք անգամներ խոսել ենք այդ մասին, որ Թուրքիայի նպատակները, մեղմ ասած, բազմակի անգամ լայն են, քան արցախյան հարցում ադրբեջանական նպատակների, ալիևյան նկրտումների դիապազոնը: Ալիևն իր խնդիրներով ու նկրտումներով Թուրքիայի համար ընդամենը գործիք է: Իսկ թուրքական էրդողանյան խուլիգանական քաղաքականության սկզբունքը այդ իմաստով պարզ է վաղուց՝ կռիվներ տարբեր «թաղերում» և դրանց միջոցով «համբավի» ձեռք բերում: Էրդողանի խուլիգանությունն անշուշտ սահմանափակ է ժամանակի և տարածության մեջ, սակայն առայժմ ռեսուրս դեռևս ունի, թեև հենց Կովկասում կարծես թե հայկական բանակը էապես սպառեց այդ ռեսուրսը:

Ակնհայտ է, որ Չավուշօղլուի այցը վկայում է, որ դրա գինը պետք է վճարի Ալիևը, ինչի մասին ևս խոսել ենք բազմիցս: Այստեղ է հենց այն, թե ռեգիոնալ ու միջազգային այլ ի՞նչ խնդիրներից պետք է խոսի Չավուշօղլուն Ալիևի հետ՝ վերջինիս համակերպելով ռազմական արկածախնդրության անհաջողությանը: Չի բացառվում, որ Թուրքիան Ալիևին կներկայացնի այլ՝ ավելի մեծ և ընդգրկուն հետևանքներ, կամ այլ կերպ ասած, ավելի մեծ գին՝ կանգ չառնելու, քան տասնօրյա անհաջողությունից ու ծանր կորուստներից հետո կրակը դադարեցնելու պարագայում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular