ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին իրադարձությունների հետ կապված՝ Ղրղզստանում ռուսական ավիաբազան անցել է ուժեղացված ռեժիմի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հանրապետությունում ստեղծված իրավիճակի պատճառով Ղրղզստանում գտնվող Կանտ ռուսական ավիաբազան անցել է հակաահաբեկչության ուժեղացված ռեժիմի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կենտրոնական ռազմական շրջանի (ԿՌՇ) մամուլի ծառայությունը:

«Ղրղզստանի Հանրապետությունում սրված իրավիճակի հետ կապված որեւէ սադրանք կանխելու համար Ռուսաստանի 999-րդ Կանտի ավիաբազայի տարածքում ներդրվել է հակաահաբեկչության ուժեղացված ռեժիմ: Մարտական պատրաստության եւ առօրյա կյանքի բոլոր ծրագրված գործողություններն իրականացվում են ամբողջությամբ»,- ասել են մամուլի ծառայությունից:

Նրանք պարզաբանել են, որ բազային ստորաբաժանումներն այժմ պատրաստվում են 2020 ուսումնական տարվա վերջնական ստուգմանը, որը, համաձայն ծրագրի, կիրականացվի Կենտրոնական ռազմական շրջանի հանձնաժողովի կողմից:

Ռուսաստանի Կանտ ավիաբազան Արագ տեղակայման հավաքական ուժերի մաս է կազմում եւ մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների օդային տարածքի անվտանգության ապահովմանը: Հենակետը զինված է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներով ու Մ-8 ուղղաթիռներով:

Ղրղզստանում հոկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Բարձրագույն օրենսդիր մարմին չմտած կուսակցությունների ներկայացուցիչները երեքշաբթի գիշերը զանգվածային անկարգություններ են կազմակերպել Բիշքեկում, նրանք գրավել են խորհրդարանի շենքերը, որտեղ գտնվում են նաեւ պետության ղեկավարի, կառավարության, մայրաքաղաքի քաղաքապետարանի եւ գլխավոր դատախազության վարչակազմերը: Ցուցարարները մեկուսարանից ազատել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին, նախկին վարչապետ Սափար Իսակովին եւ մի շարք այլ քաղաքական գործիչների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular