ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային կառույցները չեն անտեսի նաև տեռորիստական թուրք-ադրբեջանական տանդեմի այլ նկրտումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանաթուրքական տանդեմի համար մարդկանցից բացի, անկարևոր են նաև էկոլոգիական խնդիրները: Եվ նրանք պատրաստ են ամեն ինչի, հանուն սեփական ամբիցիաների բավարարման: Ու եթե Էրդողանի համար Արցախի դեմ սանձազերծած պատերազմը ինքնահաստատվելու հերթական փորձն էր, ապա Ադրբեջանի նախագահի համար կարևորը միայն նավթադոլարներից ստացվող եկամուտի հնարավորությունը պահպանելն է:
 
 
Այդ ֆոնին խոսել էկոլոգիական խնդիրների մասին, համաձայնեք, տեռորիստական երկրների առաջնորդների դեպքում անլուրջ է, քանի որ սեփական նկրտումները բավարարելու համար նրանք պատրաստ են արյունով ներկել ու ոչնչացնել ամեն ինչ: Բայց, քաղաքակիրթ աշխարհի այսօրվա թիվ մեկ հոգսը էկոլոգիական խնդիրներն են, որոնք արդեն հասել են վտանգավորության աստիճանի: Բայց այդ ամենով հանդերձ, տեռորիստական երկրների համբավ ձեռք բերած թուրքադրբեջանական տանդեմի համար դա էլ խնդիր չէ: Կարող են իրենց թույլ տալ ցանկացած ագրեսիա, անգամ՝ բնապահպանական աղետ առաջացնող, միայն թե վնաս պատճառեն:
 
Այս ամենի դեմն առնելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը շուրջ 20 երկրների դեսպանատներին են դիմել միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրելու այդ ամենի վրա: Այս մասին այսօր հայտարարել է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը և նշել, որ արձագանք լինելուն պես անպայման կհայտարարեն:
 
Արմինե Գրիգորյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular