ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի ստորությունները չափ ու սահման չունեն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աշոտ Ասատրյանը իր  ֆեյսբուքյան էջում գրում է.

հոկտեմբեր 21-ին, հայտարարություն տարածվեց, որ ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն հարձակում են կատարել հայկական դիրքերի վրա:

Մեր սահմանապահները արժանի հարված են հասցրել թշնամուն , նրանք նահանջել են, ունեն զոհ ու վիրավորներ:

Ադրբեջանական բանակը հերքեց այդ ամենը, նույնիսկ հերքեց, որ զոհ ունեն, սակայն ժամեր անց համացանցում հայտնվեց զոհված զինվորի լուսանկարը: Ադրբեջանական ՊՆ-ն մի քանի ժամ առաջ հայտարարեց, որ այդ զինվորը զոհվել է խաղաղ պայմաններում այլ ոչ թե բախման ժամանակ ու նրանք դիվերսիա չեն կատարել:

Սակայն պարզ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ուղղակի պահել իր սկզբից արված հայտարարության տեքստը:

Բայց ամենահետաքրքիրը այս պատմության մեջ այն է, որ զոհված զինվորը ընդհանրապես չի համապատասխանում հատուկ ջոկատայինի: Տեսքից ավելի նիհար ու մնացած հատուկ ջոկատայիններից տարիքով փոքր էր երևում:

Փաստորեն Ալիևը արդեն երիտասարդ ու ոչ փորձառու զինվորներին ուղարկում է մատաղ լինելու:

Ալիևը պարզ ցույց է տալիս, որ ունի զորքի խնդիր, այսինքն նա ունի նաև գումարի խնդիր, այս տարվա մեջ արդեն կրճատել է բանակին հատկացվող գումարի չափը, հիմա էլ զինվոր գնելու փոխարեն երևի նորակոչիկներին է ուղարկում դիվերսիոն գործողություններ անելու:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular