ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանը ևս հայտնվել է երկու քարի արանքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղրղզստանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին Հայաստանում: Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից:

«Հանրապետության ներսում առաջացած հասարակական-քաղաքական իրավիճակի պատճառով մեր ներկայացուցիչները չեն կարողանա մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Երևանում»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ստացվում է, որ Ղրղզստանը այս քայլով մի կողմից փորձում է իր եղբայրներին հասկացնել, որ անհանգստացած է ռազմաճակատին թուրք-ադրբեջանական տանդեմի անհաջողություններով, մյուս կողմից ցույց տալ, որ ինքը լինելով ՀԱՊԿ անդամ, այնուամենայնիվ պաշտպանում է իր եղբայրների շահերը: Բացի այդ, Ղրղզստանի իշխանությունները չեն ցանկանում, որ երկրի ներսում սկսված քաղաքական ու հասարակական ընդվզումները թեժանան, քանի որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի բռնապետի դեմ սկսված բողոքի ակցիաները այնքան կոգևորեն տեղացիներին, և Ղրղզստանը ևս հերթական անգամ կանգնի իշխանափոխության վտանգի առջև:

Հիշեցնենք, որ 1991-ի անկախությունից ի վեր Ղրղզստանում տեղի է ունեցել երկու հեղափոխություն՝ մեկը 2005-ին՝ Կակաչների և 2010-ին, որը իշխանությունից հեռացրեց 2005 թվականի հեղափոխության առաջնորդ Կուրմանբեկ Բակիևին:

Վարդան Միքայելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular