ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ պետք է կիրառեն կոնկրետ պետություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանն է։

— Պարոն Սարգսյան, նախօրեին ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Ըստ այդ որոշման՝ դատարանը կոչ է անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ Ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ իրադարձությունների ընթացքի վրա:

— Ինչպես տեսնում եք ոչ մի ազդեցություն չի կարող և, ըստ էության, ոչ մի ազդեցություն չունեցավ։ Ակնկալիքներ ունենալ պետք չի, քանի որ նման միջոցներ կիրառվել է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի նկատմամբ։

—Իսկ այս ամենը կարող է նպաստել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելուն։

— Չէ չի կարող, որովհետև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ պետք է կիրառեն կոնկրետ պետություններ, իսկ ՄԻԵԴ-ի կողմից կայացված այդ միջոցների կիրառելու վերաբերյալ որոշումը ոչ մի ձևով, որևէ պետության վրա ազդեցություն ունենալ չի կարող և չի կարող որևէ երկրի ստիպել պատժամիջոց կիրառել այդ պետության վրա։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular