ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը հորդորեց ընդլայնել Ղարաբաղում ռազմական իրավիճակի կարգավորմանը մասնակից երկրների թիվը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվի ոչ միայն  ԵԱՀԿ ՄԽ-ն, այլ նաև այլ երկրներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ալիևի խոսքերով, այդ երկրները պետք է լինեն ընդունելի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Նա չի բացառել, որ այս կազմում կարող են լինել երկրներ, որոնք այսօր չկան ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Թշնամական երկրի ղեկավարն իհարկե չի մոռացել նաև իր հին բարբաջանքը, որ Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին՝ այդ պայմանին կցելով նաև տարածաշրջանային գերտերությունների մասնակցությունը հակամարտության կարգավորմանն ու միջազգային կառույցների երաշխիքները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular