ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություններ՝ նաև ներքին օրակարգերում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Այս օրերին Արցախ աշխարհն ու ողջ հայությունը գտնվում են պարտադրված պատերազմական դրության մեջ, և շատ բնական է, որ մինչ այդ նախանշված շատ գործողություններ և թեմաներ Հայաստանում մղվել են հետին պլան։ Հասկանալի է, որ նման վիճակ է նաև խորհրդարանում, որտեղ մի քանի հերթական ու արտահերթ նիստերի համար մինչ պատերազմն արդեն նախապատրաստած հարցերի ու նախագծերի զգալի մասի քննարկումը հիմա դադարեցվել կամ հետաձգվել է անորոշ ժամկետով:

Անժամկետ առկախվող հարցերի թվում է նաև 2016 թվականի Ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած ամփոփիչ եզրակացության հրապարակումը։ Ներկա փուլում ԱԺ-ում առաջնահերթություն է տրվում միայն այն հարցերին, որոնք ուղղակիորեն շաղկապված են և վերաբերում են պատերազմին կամ դրա հետ զուգակցվող հրատապ կարգավորումներին։ Ասվածի վառ օրինակն օրերս խորհրդարանի կողմից ընդունված բյուջետային վերաբաշխումներն էին, որով նախատեսվում է պաշտպանության հարցերին վերաբերող լրացուցիչ 40 մլն դրամ հատկացում կատարել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular