ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարիներ շարունակ նրանք գումար էին ստանում, որ լինեն ռուսաֆոբ. դա մեր տիպի երկրներում մասնագիտություն է. Ալեն Ղևոնդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Տարիներ շարունակ նրանք գումար էին ստանում, որ լինեն ռուսաֆոբ. դա մեր տիպի երկրներում մասնագիտություն է։
Եղիր ռուսաֆոբ և ամսական բավական կլոր գումար կստանաս, քաղաքական փոփոխությունների ժամանակ անգամ դեպուտատ, նույն ինքը երեսՓոխան, միգուցե չինովնիկ կարող ես դառնալ։

Այսօր ռուսաֆոբները հասկացան, որ իրենց հետույքի տարածքային ամբողջականությունը վտանգված է և մի ակնթարթում կոլեկտիվ կերպով ռուսամոլ դարձան։ Հպարտ ռուսամոլներ։
Քիչ առաջ դրանցից մեկը tv-ներից մեկով ելույթ էր ունենում, ասելով, թե ՌԴ֊ի դերը ինչ կարևոր է և այլններ...։
Հասկանու՞մ եք, հայ իրականության մեջ մասնագիտությամբ ու աշխատավարձով ռուսատյացն այսօր խոսում է ՌԴ ֊ի բացառիկ կարևոր դերի մասին։
Ես, իհարկե, ամենևին չեմ զարմամում. զարմանալը այս հարցում հակապրոֆեսիոնալ է...

Ուղղակի այս ամենի ներքո մի քանի ГРУ֊շնիկ մի տեղ նստած քմծիծաղ են տալիս ասելով.《էս չեք արա. դուք և ձեր սկզբունքայնությունը》։

Բարի գիշեր երկիր պահող և գիշերը չքնող հայոց բանակի Հպարտ ու արժանապատիվ անձնակազմին և սրա նրա քամիների տակ չընկնող, մտածել սիրող և քայլերի պատրաստ ադեկվատ ու կամք ունեցողներին...

Երկրին տեր է պետք ու շուտով նա այդ տերը կունենա՝ ազգային պետությունը՝ որպես մեր երաշխավորված ապագա կառուցելու հանգրվան դիտարկողների շարքից...

ՀԳ. ենթադրում եմ, որ ճամբարային մտածողություն ունեցողների 《ուղեղների》 մտահորիզոնը ինձ կպիտակավորի որպես ռուսի շպիոն)), բայց դե դրանից ոչինչ չի փոխվում. ինչ գրել եմ ուժի մեջ է)) ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular