ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը պատասխան կտա իր կողմից թույլ տված կոպտագույն սխալների համար. Ժաննա Ալեքսանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ քանի դեռ պատերազմական թեժ մարտերը չեն դադարել, դժվար է համապարփակ գնահատական տալ, թե իրականում ինչ չափով են խախտվել մարդկանց իրավունքները, բայց որ Ադրբեջանը կոպտագույն ձևով որտանահարել է մարդկանց բոլոր իրավունքները, անզեն աչքով է տեսանելի:
 
«Այս պահին դեռ ամբողջական պատկեր չկա, թե միջազգային հանրությունը և մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպությունները այս ամենին ինչպես կարձագանքեն: Հայտնի է, որ միայն մեկ կազմակերպություն է հրապարակել Ադրբեջանի կողմից արգելված կասետային ռումբերով Ստեփանակերտին հարված հասցնելու մասին, ինչը անթույլատրելի է: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի մասնակցության, վարձկանների ներգրավման, հայկական կողմի հումանիտար օբյեկտները հրետակոծելու և այլ հարցերի մասին, որոնք ևս շատ հարցեր են բարձրացնում, բայց այս ամենով հանդերձ, միջազգային կառույցների կողմից մենք դեռ չենք տեսնում այն գնահատականը, որը կարելի էր սպասել: Բայց, կարծում եմ, այն չի ուշանա, իսկ Ադրբեջանը պատասխան կտա իր կողմից թույլ տված կոպտագույն սխալների համար»,- ասաց Ժ. Ալեքսանյանը:
 
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ ի տարբերություն Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությանը, հայկական կողմը հարվածներ հասցնելուց առաջ հայտարարություն է տարածում, հնարավորություն տալով, որ մարդիկ լքեն տարածքները, քանի որ պատերազմները ևս ունեն իրենց օրենքները, որը սակայն Ադրբեջանը անտեսում է:
 
«Ես վստահ եմ, որ Եվրոխորհուրդը չի խուսափի իրավիճակի մասին հստակ գնահատականներ տալուց, պարզապես, կարծում եմ, որ փաստերի են սպասում: Շատ շուտով պարզ կդառնա, որ այս ընթացքում Ադրբեջանը մշտապես ստել է և ստով է կերակրել բոլորին: Իրավապաշտպան կազմակերպությունները փաստերը հրապարակում են միայն ստուգելուց հետ, և կարծում եմ Ադրբեջանի բոլոր քայլերը, այդ թվում դիակները մարտի դաշտում թողնելը խոսում է այն մասին, որ նրանց համար մարդը որևէ արժեք չի ներկայացնում»,- ասաց Ժ. Ալեքսանյանը:
 
Արմինե Գրիգորյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular