ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը վերադարձրած կամավորական շարժման ղեկավարը թոռների հետ զբոսնող այն նույն Հրանտ Մարգարյանն է, որի վրա հարձակվել էր ժեխը Օպերայի հատվածում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Ագնեսա Խամոյանը գրում է.

«Երեկ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և Դաշնակցական «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:

Կամավորական շարժման ղեկավարը այն նույն Հրանտ Մարգարյանն է, որին այդպես էլ ոմանք չկարողացան ճանաչել(բառիս ոչ ուղիղ իմաստով), այն նույն թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանը, որի վրա հարձակվել էր ժեխը Օպերայի հատվածում... իսկ հիմա այդ նույն Հրանտ Մարգարյանը իր երկու որդիների հետ նաեւ էդ մարդկանց անվտանգությունն է ապահովում Արցախ աշխարհում...դիրքերում...
Վարանգաթաղը վերադարձնելու ժամանակ զոհվել են Կամավորական շարժում ջոկատի լավագույն տղերքը... Դաշնակցությունը Հայրենիքին նվիրեց իր լավագույն տղերքին...
Խաղաղ օրերում դիրքերից ֆոտոսեսիա անողները մտել են մկան ծակը, իսկ Դաշնակցական տղերքն առաջին օրն իսկ նետեցին իրենց մարտի դաշտ՝ առանց աղաղակելու ու 1789 ռակուրսից նկարվելու։
Ցավոք մեր հասարակությունը Դաշնակցությանը հիշում է հիմնականում, երբ պատերազմ է...
Ես պատիվ եմ ունեցել աշխատել, շփվել, մոտիկից տեսնել ու ճանաչել տղերքին...
Հուսամ պատերազմից հետո առաջինից մինչեւ վերջին էլ չեք վայրահաչի ՀՅԴ-ի հասցեին!»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular