ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. հայտնի է ԺՊ-ն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահի հրամանագրով այսօր աշխատանքից ազատվել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Արգիշտի Քյարամյանին ազատել ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:

Նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝  ԱԱԾ տնօրենի ԺՊ է նշանակվել Միքայել Համբարձումյանը։ Հիշեցնենք, որ վերջինս երկար ժամանակ ղեկավարել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը, եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել 2020 թվականի օգոստոսին։

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular