ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքակիրթ Եվրոպան ևս շանս է ստացել սրբագրելու նախկին սխալները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն որ խավիարային դիվանագիտությունը վաղուց իրեն սպառել է, օր օրի ավելի տեսանելի է դառնում: Ու թեև եվրոպական կառույցները հավատարիմ մնալով իրենց սկզբունքին դեռևս պահպանում են զգուշավորություն և չեն շտապում կոշտ հայտարարություններով հանդես գալ, այնուամենայնիվ, տեղեկատվական դաշտ նետվող կարծիքներն ու հարակից այլ քայլերը ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը ևս որոշել է փոխել իր հռետորաբանությունը: Սա անշուշտ, ոչ թե հայկական կողմին հաճոյանալու համար է արվում, այլ սեփական դեմքը փրկելու: Հակառակ դեպքում այլևս չեն կարողանալու հիմնավորել, թե մարդու իրավունքներն ամեն ինչից վեր դասող Եվրոպայի համար իրականում ինչն է ավելի կարևոր խավիարային դիվանագիտությունը, թե՞ ճշմարտության մասին անկաշկանդ խոսելը:

Այդ է պատճառը, որ ոչ միայն սկսել են Եվրոմիության պատերից ներս հայանպաստ ճառեր հնչեցնել և իրերն իրենց անուններով կոչել, այլև Ադրբեջանին հասկացնել տալ, որ իրենց ժամանակը սպառվել է: Ամեն դեպքում, մեկ բան հստակ է՝ հայկական կողմի դեմ սանձազերծած թուրք-ադրբեջանական պատերազմը միջազգային կառույցներին ևս օգնում է սրբագրել նախկինի սխալները և փկելու համար սեփական դեմքը: Հակառակ դեպքում, նրանց վրա ևս կտարածվի ագրեսորի պիտակավորումը, որը այլևս ջնջել չեն կարողանա:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular