ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան կարող է դժգոհ լինել, քանի որ իր այդքան օգնելուց հետո էլ Ադրբեջանը ի վիճակի չի հաղթանակ տանել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն է։

— Պարոն Մարգարով, Դուք ինչպե՞ս եք գնահատում վերջին 11 օրերին Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ ամերիկյան անդրադարձը։ Առանձին կոնգրեսականների մակարդակով դա եղավ, եղան հայտարարություններ, բայց գործնականում, կարծես թե, ամենամեծ դժգոհությունը հենց ԱՄՆ-ից է։

— Ամերիկացիները այսօր ավելի շատ զբաղված են իրենց ներքաղաքական հարցերով, քանի որ նախ մեկ ամիս հետո ԱՄՆ-ում լինելու է ընտրություններ և երկրորդ ամերիկացիները որպես համանախագահող պետություն միացել է այն հայտարարությանը, որը հնչել է ՄԻՆՍԿԻ խմբի համանախագահների կողմից։ Այսինքն այս տեսանկյունից ԱՄՆ-ն՝ այլ երկրներ, ինչպես նաև Ռուսաստանը, կիսում են այն մտահոգությունը, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում՝ կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները և գործընթացը շարունակել խաղաղ բանակցային փուլում։ Այսինքն, այս տեսանկյունից ԱՄՆ-ի դիրքորոշումը ներկայացված է եղել նախ նրանով, որ նրանք միացել են և հանդես են եկել այն նույն կոչով, որը հրապարակել էին համանախագահ երկրները, և հետո այն բոլոր հայտարարությունները, որոնք հնչել են կոնգրեսականների կողմից՝ արտահայտում են իրենց քաղաքական դիրքորոշումը։

— ՌԴ-ից վերջին երկու օրերին ինտենսիվ հայտարարություններ, հեռախոսազանգեր կան, կարծեք թե Թուրքիան է որոշակի առումով փոխում իր հռետորաբանությունը։ Ի՞նչ եք կարծում, հայկական բանակի վճռականությո՞ւնն է ստիպում այսպիսի ինտենսիվությամբ հայտարարություններ տարածել։

— Ես չեմ կարծում, որ Թուրքիան առայժմ փոխել է իր դիրքորոշումը, քանի որ Չաուշօղլու հայտարարությունները Բաքու այցելելուց հետո այն մասին, որ իրենք ադրբեջանական կառավարության հետ են և շարունակում եմ պաշտպանել։ Միանշանակ Թուրքիան կարող է դժգոհ լինել, քանի որ իր այդքան օգնելուց հետո էլ Ադրբեջանը ի վիճակի չի հաղթանակ տանել այս ռազմական գործողությունների ընթացքում։ Բայց պատճառը նաև այն է, որ հայկական կողմը կարողանում է դիմակայել այդ ագրեսիայի դրսևորումներին։ Թուրքիան կարող է դժգոհել, քանի որ իրեն փորձում են ներառել որպես ՄԻՆՍԿԻ խմբի 4-րդ համանախագահող։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular