ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հալեպում իրավիճակն աղետալի է. ՄԱԿ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի գնահատմամբ` Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակն «աղետալի» է:
Ինչպես հաղորդում է BBC-ն, անցած օրվա Սիրիայում անկանոն զինված խմբավորումների կողմից քաղաքը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության, որի թիրախ են դարձել նաև քաղաքացիական կառույցներ, այդ թվում հիվանդանոց:
Ալ-Քուդսում գտնվող «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը պատկանող հիվանդանոցի հրետակոծության հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ, մինչդեռ 30 հոգի էլ մահացել է այլ հարձակումների արդյունքում:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան նախազգուշացրել է, որ կառավարության և ոչ ջիհադական ընդդիմության միջև փետրվարի 27-ին հաստատված հրադադարը «գրեթե մահացել է»:
Ապրիլի 25-ին Հակեպի Սուլեյմանիե թաղամասի հրետակոծության հետևանքով մահացել էր երկու հայ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular