ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են ռազմական դրության ժամանակ սահմանափակումները խստացվում․ մանրամասնում է Ռուստամ Բադասյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սրա նպատակը խուճապ չառաջացնելն է, որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում անզգուշությամբ նման տեղեկությունների տարածումն ու դրա կանխարգելումն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում քննարկվող ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ խախտման համար նախատեսվող  վարչական պատասխանատվության միջոցներին։

Հարցին, թե ինչո՞ւ ռազմական դրության պայմաններում սահմանափակումները խստացնելու անհրաժեշտություն առաջացավ, դա պայմանավորվա՞ծ է «դավաճաններրի» գործի հետ, նախարարն արձագանքեց, որ բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «դավաճանների» մասին գրառումից, բազմաթիվ հրապարկումներ են եղել դրա հետ կապված, որոնք խուճապային տրամադրություն ստեղծելու փորձեր են արել։

«Ես համարում եմ, որ մեր հանրության ոգին բարձր է, եւ դրանք իրենց նպատակներին չեն հասել, բայց միաժամանակ չենք կարող թողել այդ իրավիճակն ինքնահոսի։ Մենք ռազմական դրության առաջին իսկ օրվանից քննարկել ենք նման կարգավորումներ ունենալ, մեր քաղաքականությունը եղել է հետեւյալը, որ վստահենք մեր գործընկերներին, նման տեղեկություններ չեն տարածվի, կօգտվեն միայն պաշտոնական լրահոսից, բայց ինչպես նկատեցիք ընթացքում եղան կոպիտ դեպքեր, երբ այդ  կանոնակարգերին չհետեւեցին»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ դեպքերի մասին է խոսքը,  նախարարը հստակ օրինակներ չներկայացրեց, միայն արձագանքեց․

«Սկսած ֆեյսբուքյան ստատուսներից, վերջացրած վարչապետի նկարագրած իրավիճակը, որը չի բացառվում, որ Քրեական օրենսգրքով  արգելված այլ հանցակազմ է պարունակում»,- նկատեց նա։

Դիտարկմանը, թե դա պետական դավաճանությո՞ւն է, նախարարը չբացառեց։ Ռուստամ Բադասյանի համոզմամբ՝ երբ  պատերազմի ժամանակ քաղաքացիներն օրինակ ասեն, որ իշխանությունները լավը չեն, դա խուճապի տրամադրություն կարող է առաջացնել։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին,  ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալվել է հողերը հանձնելու վերաբերյալ լուրեր տարածող զինծառայող։ Ըստ այդ հաղորդագրության՝ ՊԲ ծառայողը ծառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել՝ ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու մասին: Ավելի վաղ սրա մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular