ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անջատեք բոլոր տեսախցիկները, հատկապես զորամասերի, հոսպիտալների մոտ գտնվողները. ԱԺ պատգամավորի կոչը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը կոչով դիմել է Հայաստանի ն և Արցախի բնակչությանը:

«Դիմում եմ Հայաստանի և Արցախի բնակչությանը։

Սիրելի՛ հայրենակիցներ,  մենք գտնվում ենք պատերազմական վիճակում և մեր հետախուզական և տեղեկատվության հավաքագրման աշխատանքներին զուգահեռ նույն գործողությունները մեր թշնամու կողմից կիրառվում են մեր նկատմամբ։ Այս գործընթացում օգտագործվում են փողոցում, խանութների և այլ գրասենյակների անվտանգության ապահովման համար տեղադրված տեսախցիկները, որոնց միջոցով վերահսկվում են տեղաշարժերը։

Սիրելի՛ ժողովուրդ, կոչ եմ անում մեր բանակի և հերոս զինվորների անվտանգության համար անջատել բոլոր տեսախցիկները, հատկապես զորամասերի, հոսպիտալների, հիվանդանոցների և այլ ստրատեգիական կարևորություն ունեցող  կառույցների շրջակայքի տեսախցիկները»,-ասված է կոչում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular