ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Երանոսյանի գտնվելու տեղը հայտնի է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Րոպեներ առաջ հայտնի դարձավ, թե որտեղ է իրականում գտնվում նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: 1or.am-ը Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանից տեղեկացավ, որ քիչ առաջ իր պաշտպանյալը կապ է հաստատել իր հետ և ասել է, որ իր մարտական ընկերների հետ գտնվում է Արցախում:

«Հենց նոր եմ խոսել Լևոն Երանոսյանի հետ: Նա տեղեկացրեց, որ գտնվում է Արցախում, ամեն ինչ լավ է, իր հետ ոչինչ չի պատահել»,- ասաց Տ. Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ երեկվանից լուրեր էին տարածվել, թե նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին ձերբակալել են, որը կապված է վարչապետի նշած՝ «դավաճանների» գործով: Նրա փաստաբանն էլ նշել էր, որ որ այդ հարցով վաղ առավոտից դիմել են Ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն նրա գտնվելու մասին որևէ նորություն պարզել չէր հաջողվել:

Հայկ Պետրոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular