ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկավոր է ամեն ջանք գործադրել Թուրքիայի նկրտումները բոլոր ուղղություններով սահմանափակելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ահաբեկիչները Թուրքիայի անօրինական բանակն է, որը ձևավորվել է վերջին մի քանի տարիների ընթացքում, տարբեր ահաբեկչական խմբավորումներից զինյալներ հավաքագրելով:
 
Այդ ահաբեկիչները ուղղակիորեն գտնվում են Թուրքիայի իշխանությունների վերահսկողության ներքո 1or.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը: Այդ ամենով հանդերձ պետք չէ մոռանալ, որ Իրանն այս տարածաշրջանում ունի կարևորագույն դերակատարում, ուստի՝ ահաբեկչության դեմ պայքարում շատ կարևոր է աշխատանքներ տանել հարևան երկրի հետ:
 
«Եթե մենք ավելի լայն տեսանկյունից նայենք Մերձավոր Արևելքին, ապա պետք է ջանքեր գործադրենք այս տարածաշրջանում հակաահաբեկչական դաշինքներ ձևավորելու համար, որոնք ուղղված կլինեն էրդողանական ագրեսիան զսպելուն: Այս առումով մենք պետք է գերակտիվ արտաքին քաղաքականություն դրսևորենք, քանի որ հարկավոր է ամեն ջանք գործադրել Թուրքիայի նկրտումները բոլոր ուղղություններով սահմանափակելու համար»,- ասաց Վ. Ոսկանյանը:
 
Իրանագետի դիտարկմամբ ներկայումս Իրանը, գնտվելով տնտեսական շրջափակման մեջ, համագործակցում է Թուրքիայի հետ, մինչդեռ բազմիցս հայտարարվել է, որ եթե Հայաստանը շատ հարցերում համաձայնություններ ձեռք բերի, ապա իրանական կողմը պատրաստ կլինի նույն այդ համագործակցությունները տեղափոխել հայկական դաշտ:
 
«Պարզ է, որ իրանական գումարները գնալով Թուրքիա աջակցում են ոչ միայն մեր դեմ իրականացվող ահաբեկչությանը, այլև Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մյուս երկրների դեմ: Ուստի, Իրանը այլընտրանք չունանալու պատճառով է, որ համագործակցում է Թուրքիայի հետ: Այս ամենն իմանալով, Հայաստանը պետք է այլընտրանք առաջարկի, որի շնորհիվ ոչ միայն կբարձրացնի իր դերակատարությունը տարածաշրջանում, այլև կկարողանա սահամանափակել Թուրքիայի հնարավորությունները»,- ասաց Վ. Ոսկանյանը:
 
Այս ամենին հասնելու համար, ըստ իրանագետի հայկական կողմի դիվանագիտությունը պետք է կարողանա ավելի լայն նայել աշխարհին, չպետք է լինի վախվորած և կաշկանդված: Առավել ևս, որ Իրանի տրամադրվածությունը Հայաստանի հանդեպ, որը բխում է նաև իրենց շահերից՝ դրական է: Ուստի, հարկավոր է բավականին արագ և արդյունավետ հստակ քայլեր իրականացնել, հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է իր լոբբիստական խմբերի միջոցով սուտ քաղաքականություն վարելով հասնել նրան, որ ստիպի փոխել Իրանի դրական տրամադրությունները մեր հանդեպ:
 
Արմինե Գրիգորյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular