ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավինյանը զբաղեցրել էր Մանվել Գրիգորյանի համարը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Արցախում մի քանի օր մնացել է «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցում, որը պատկանում է դաշնակցական Դավիթ Իշխանյանին։ Ավինյանը զբաղեցրել է հյուրանոցի վիպ համարը, ճիշտ նույն համարը, որտեղ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին գրեթե մեկ ամիս ապրում էր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը։ Թե ինչու է փոխվարչապետի ընտրությունը կանգ առել դաշնակցականին պատկանող հյուրանոցի վրա, դժվար է ասել, բայց պատմում են, որ Ավինյանը վատ չի զգացել իրեն, ենթարկվել է հյուրանոցի ադմինիստրացիայի հրահանգներին․ գիշերային ժամերին անջատել է համարի լույսերը, ավելին՝ երբ հրթիռակոծել են Ստեփանակերտը, եւ միացել են օդային տագնապի ազդանշանները, բոլորի հետ միասին իջել է հյուրանոցի նկուղային հարկում տեղակայված ռեստորանը, որն ապաստարանի դեր է խաղացել հյուրերի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular