ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի «գնացքը» գնացել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է՝ Բաքուն թիրախավորել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ հասցնելով երկու հրթիռային հարված և մեծ վնաս հասցնելով այդ շքեզ կառույցին: Ակնառու է, որ դրանք Ադրբեջանի կողմից դրսևորվող հուսահատության հարվածներն են՝ հասցնել վնասել որքան հնարավոր է շատ, և որքան հնարավոր է խորը, քանի դեռ ժամանակը չի սպառվել ամբողջապես: Կարող ենք փաստել, որ, ըստ էության, Ալիևի կյանքի հոգևոր և քաղաքական ժամանակը սպառվել է վաղուց․ ներկայումս, ըստ ամենայնի, միացված է ֆիզիկական հետհաշվարկը: Որքան կտևի այն, կախված է իհարկե մի շարք գործոններից, որոնցից ոչ մեկը սակայն նրա ձեռքում չէ: Եթե փորձենք մի քանի բառով ներկայացնել, ապա կարող ենք ընդգծել, որ Թուրքիան, Իսրայելը, դրանից առաջ նաև Ռուսաստանը Ալիևից միլիարդներն էին ստանում վաճառվող զենքի դիմաց՝ գործնականում պատրաստելով նրա պատերազմական վախճանը:

Ալիևից նախ խլեցին միլիարդները, հետո խլեցին քաղաքական սուբյեկտությունը, հիմա մնացել է ֆիզիկական գոյությունը: Չի բացառվում, որ դա չեն խլի դեռ երկար ժամանակ, քանի որ նման վիճակում Ալիևը կարող է դեռ պետք գալ տարբեր սխեմաներում: Փաստացի այօր Ադրբեջանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ երկրի սպառազինությունը ներկայումս հայտնվել է ահաբեկիչների ձեռքին: Թե որտեղից են նրանք, էական չէ՝ նրանք ահաբեկիչ են, և դա արդեն ճանաչված է միջազգայնորեն: Չի բացառվում, որ ի վերջո ահաբեկիչներն Ադրբեջանում իրավիճակը պայթեցնեն այնքան, որ այլևս անհրաժեշտության հասցվի միջազգային հակաահաբեկչական այն կոալիցիան և գործողությունը, որի մասին խոսում են Երևանն ու Ստեփանակերտը:

Իրականում այս ամենը պետք է հասունանա, իսկ դրա համար պետք է, որպեսզի Ադրբեջանն անցնի ահաբեկիչների ձեռքը: Դա իհարկե վտանգավոր իրավիճակ է ռեգիոնալ իմաստով, ու Հայաստանը պետք է պատրաստ լինի այդ վտանգին: Հայկական բանակը ընդունեց առաջին հարվածը և ներկայումս հակաահաբեկչական գործողությամբ շրջում է ահաբեկիչներին դեպի Բաքու:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular