ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի պետդումայում խոսել են Ղարաբաղյան հակամարտության ու հաստատված հրադադարի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ ՄԽ պոտենցիալը սպառված չէ, Ռուսաստանն այսուհետ ևս պատրաստ է գործադրել ջանքեր այդ ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի միջագային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԵԱՀԿ ՄԽ պոտենցիալը դեռ սպառված չէ: Դրա բազայի կամ այլ բանակցային հարթակների բազայի վրա դեռ հնարավոր է արդյունավետ բանաձև գտնել ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար: Ռուսաստանն այսուհետ ևս պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել»,-ասել է նա:

Սլուցկիի խոսքերով, մոսկվոյան պայմանավորվածությունը պետք է լուրջ քայլ լինի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ճանապարհին. «Հիմա կարևոր է պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային սեղան, դուրս գալ ճգնաժամից»:

Ռուսաստանցի խորհրդարանականը նաև հավելել է, որ բոլոր ուժերը, այդ թվում՝ արտաքին, պետք է գիտակցեն, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, առանց ուժային միջնորդության փորձի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular