ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պետք է ավելի արագ և օպերատիվ գործեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի խրոխտ հայտարարությունները, որոնք շարունակվում են նաև հրադադարի պայմանավորվածությունից և հումանիտար հրադադարից հետո, խոսում են այն մասին, որ գերտերությունները բավարար ջանք չեն գործադրում ծավալապաշտական նկրտումներով արբեցած թուրքական ագրեսոր Էրդողանին զսպելու համար: Ավելին, Թուրքիայի արտգործ նախարար Չավուշօղլուն շտապեց հայտարարել, որ Ադրբեջանի արգործնախարան իրեն է զեկուցում իր բոլոր քայլերի մասին: Փաստացի, սրանով Թուրքիան ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի հպատակության մասին, մյուս կողմից փորձում է ցույց տալ, որ չի հաշտվում ՄԱԿ-ում վերջերս ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կազմի անփոփոխ մնալու որոշման հետ:

Բացի այդ, թուրք-ադրբեջանական կողմը հայկական բանակի կողմից հայտարարված հրադադարից հինգ րոպե անց հերթական դիվերսիոն հաձակումն իրականացնելով շարունակում են ցույց տալ աշխարհին, որ հարցերի քաղաքակիրթ լուծումներն իրենց համար դժվար ընկալելի երևույթներ են: Նրանք միայն արյան ու դավադրությունների լեզվով կարող են խոսել, անտեսելով ամեն ինչ՝ անգամ սեփական երկրի զինվորներին օրերով ռազմի դաշտում թողնելու գնով: Այս ամենը ցույց են տալիս, որ գերտերություններն ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պետք է ավելի արագ և օպերատիվ գործեն, ոչ թե իրենց դանդաղկոտությամբ անտարբերության կնիք դնեն էրդողանի գործողությունների տակ:

Աննա Աթանեսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular