ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան կոչ է անում հարգել մարդասիրական նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և կոչ է անում հետևել կրակի դադարեցման ռեժիմին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները և երկու կողմին կոչ է անում հարգել այն և խուսափել հետագա զոհերից»,- նշել են արտգործնախարարությունից:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular