ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա ՌԴ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության կողմից. Վահրամ Պողոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։

Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է  Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, Արցախի իշխանությունները դատապարտում են Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումները։

«Խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և միջազգային հանրության կողմից։ Այս ամենը վկայում է, որ Արցախի հարցի լավագույն լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը», - ասաց նա։

Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը կրկին հրթիռային հարված են հասցրել Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular