ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովրդին պաշտպանելու անկարողությունը սպառնալիք է նաև իրենց համար․ անգործությունը նախադեպ է ստեղծում և խրախուսում բռնապետերին»․The Hill

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ օդային և հրթիռային հարձակում է սկսել: Ադրբեջանական կողմից մարտերին մասնակցում են Սիրիայից վարձկաններ, որոնց Հարավային Կովկաս են տեղափոխվել Թուրքիայի կողմից․ Թուրքիան Ադրբեջանին է տրամադրել իր ամբողջ զինանոցը, այդ թվում՝ F-16 մարտական օդանավերը, գրում է ամերիկյան The Hill պարբերականը։

«Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա սպառնում է ժողովրդավարությանը ամբողջ աշխարհում» վերտառությամբ հոդվածում հոդվածագիրները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախում պատերազմի հրահրումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվին առաջարկել է իր լիակատար աջակցությունը և հրահրում է շարունակել ռազմական գործողությունները։

«Ցավոք, միջազգային հանրության որոշ գործող անձինք մերժեցին Ադրբեջանի՝ որպես ագրեսորի դերը՝ կոչ անելով երկու կողմերին «պատրաստվել խաղաղության»։ Բայց եթե Հայաստանը երբեք չի ձգտել պատերազմի, ապա էլ ինչի՞ է պատրաստվելու»,- գրում են հոդվածագիրները։

Ինչպես նշվում է հոդվածում, «ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը վերջին երկու տասնամյակների ընթացքում իր բնակչությանը պատերազմի էր նախապատրաստում՝ հրահրելով հակահայկական տրամադրություններ, կուտակելով Թուրքիայից և Իսրայելից ձեռք բերված ռազմական ակտիվները և անշեղորեն երկրորդ պլան մղելով բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»։

Հոդվածագիրների խոսքով՝ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը հանգեցրել է ատելության հողի վրա հանցագործությունների հրահրմանը, ինչպիսիք են՝ մշակութային հուշարձանների ոչնչացումը։

«Ավելին, Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս մերժել ու ժխտել են Հայոց ցեղասպանությունը՝ ոչ միայն հրաժարվելով պատասխանատվություն կրել մարդկության դեմ այդ հանցագործության իրականացման գործում իրենց նախորդների գործողությունների համար, այլև բացահայտորեն սատարելով այն նույն գաղափարախոսությունները, որոնք ընկած էին 105 տարի առաջ ցեղասպանության հիմքում»,- ընդգծում են հոդածագիրները:

Հոդվածի հեղինակների խոսքով`«քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել հայ ժողովրդի ինքնորոշման օրինական իրավունքը՝ առանց իր կրոնի, մշակույթի և էթնիկ ինքնության համար հետապնդման սպառնալիքի, խաղաղությունն անհնար կլինի»։

«Մինչդեռ Ադրբեջանը փորձում է իրեն զերծ պահել միջազգային վերահսկողությունից՝ հենվելով Միացյալ Նահանգներում լարված ներքին քաղաքականության և գլոբալ համաճարակի վրա, մենք այլևս չենք կարող անտեսել դա ։ Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ կրոնական փոքրամասնություններին պաշտպանելու անկարողությունը ինչ-որ տեղ սպառնալիք է նաև իրենց համար։ Անգործությունը նախադեպ է ստեղծում և խրախուսում բռնապետերին»,- ասված է հոդվածում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular