ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդումայում գնահատել են հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու մասին Արցախի ԱԺ-ի առաջարկը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում տիրող հակամարտության ֆոնին տարածաշրջանում ազդեցության հավելյալ կետեր ստեղծելը ՌԴ-ի, Հայաստան և Իրանի հակաահաբեկչական կենտրոնի տեսքով իմաստ չունի, քանի որ կարող է կորսվել Մոսկվայում մեկնարկած երկխոսությունը:

Պատգամավորն ընդգծել է, որ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շատ հարցերի վերաբերյալ՝ կապված Ղարաբաղի շուրջ հետագա իրավիճակի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով մարտական գործողությունների գոտում սիրիացի վարձկանների տեղակայման մասին լուրերը:  

Վերջինս հիշեցրել է արդեն իսկ ստեղծված աշխատանքային խմբերի մասին, որոնք առաջիկայում կսկսեն աշխատանքը Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի հովանու ներքո:

«Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ այսօրվա դրությամբ պետք չէ Ղարաբաղի շուրջ ծավալվող գոծընթացի վրա ազդեցության որևէ հավելյալ կետեր ստեղծել: Անհրաժեշտ է իրագործել այն բոլոր որոշումները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում: Հավելյալ ինչ-որ հանձնաժողովներ ստեղծելն իմաստ չունի, քանի որ կկորցնենք ողջ երկխոսությունը, որն այսօր սկսվել է կառուցվել: Դրանց որոշումները կարող են չհամընկնել ԱԳ նախարարների պայմանավորվածությամբ ձևավորված աշխատանքային խմբի դիրքորոշման հետ»,- РИА Новости-ն հայտնել է Վոդոլացկին:

Նշենք, որ Արցախի Հանրապետության ԱԺ-ն ավելի վաղ կոչ է արել ՌԴ և Իրանի իշխանություններին՝ ստեղծել hակաահաբեկչական համատեղ կենտրոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 440 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular