ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական ​​դավաճաններ, հա՛տ առ հա՛տ պատասխան եք տալու. Անդրանիկ Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում, թուրքական ռազմական ինքնաթիռներով «Գորշ գայլեր» կազմակերպության շուրջ 500 զինյալներ տեղափոխվել էին Բաքու, Նախիջևան, Գյանջա, Քուրդամիր և Եվլախ: Սեպտեմբերին՝ Թուրքիայի օժանդակությամբ տարբեր արմատական ​​իսլամիստական ​​կազմակերպություններից ևս 470 զինյալ տեղափոխվել են Ադրբեջան: Հիմնականում այս ջոկատները կազմված են թուրքոմաններով, որոնք բնակվում են Սիրիայի հյուսիսում:

Հոկտեմբերի սկզբից՝ Թուրքիայի հետախուզության սպաները հավաքագրում ու ռազմական ինքնաթիռներով տեղափոխում են Ադրբեջանի հարավ-արևելքում գտնվող Լենքորան քաղաք՝ Պակիստանից և Աֆղանստանից հարյուրավոր ահաբեկիչներ: Վերոնշյալ երկրներում Թուրքիայի հետախուզները գործում են հումանիտար կազմակերպությունների քողի տակ: Թռիչքները հիմնականում իրականացվում են Վրաստանի և Թուրքմենստանի օդային տարածքներով:

Բոլոր այս ահաբեկիչները՝ Ադրբեջանի կողմից ակտիվորեն ներգրավված են Արցախյան պատերազմի մեջ: Նրանք ունեն ռազմական ​​պատրաստվածության բավականին բարձր մակարդակ և մարտական ​​փորձ: Սրա մասին տեղյակ էր ՀՀ ԱԱԾ, մասնավորապես, նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը: Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը նույնպես տեղեկացված էր: Ինչու՞ ժամանակին համապատասխան արձագանք չէիք տվել: Պետական ​​դավաճաններ, հա՛տ առ հա՛տ պատասխան եք տալու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular