ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ երեկ տեղի ունեցած սպանությունից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ Մոսկվայում սպանվել են երկու հայեր, որոնց անձը հաստատվել է։
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը հայտնեց սպանվածների տվյալները։

«Սպանվածներից մեկը Ա․ Նշանյանն է, 1973 թվականի ծնված, երկրորդը՝ Ա․ Իսրայելյանը, 1970 թվի ծնված։ Երկուսի բնակության վայրն էլ Երևանն է։ Կատարվում են քննչական գործողություններ»։ Հայկական դեսպանատանը գործում է ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչը, որը, ըստ Թորգոմյանի, կապի մեջ է ՌԴ իրավապահ մարմինների հետ։

ՌԴ իրավապահները առայժմ ճշտում են սպանվածների քաղաքացիությունը։ Երկուսն էլ ՀՀ քաղաքացիներ են, երկուսն էլ Երևանի Մալաթիա թաղամասի բնակիչներ են։ ՀՀ-ում հայտնի այս անձինք երկուսն էլ առնչություն ունեն Սամվել Ալեքսանյանի հետ։

Մեկը՝ Արմեն Իսրայելյանն է ՝ Ձուկ, կամ Ձկնկուլ մականունով, որը ժամանակին աշխատել է Սամվել Ալեքսանյանի հետ և անհամաձայնություն է ունեցել և բիզնեսին առնչվող ինչ-ինչ վիճահարույց հարցեր։ Մյուսը՝ Էդուարդ Նշանյանը, թաղի հայտնի անձանցից էր, Ճուտ մականունով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular