ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճշմարտությունը կախված է դա հայցողի քսակից. Արմեն Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետագայի համար ֆիքսենք, որ ժողովրդավարական կոչվող երկրներում բոլոր ինստիտուտները գործում են «ուտրոմ ձենգի՝ վեչերոմ ստուլյա, վեչերոմ ձենգի՝ ուտրոմ ստուլյա» ֆորմուլայով։

Իհարկե, կարելի է նեղվել Իսրայելից, Կանադայից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից, որ Ադրբեջանին զենք են վաճառում, որ արբանյակային տվյալներ են տալիս Ադրբեջանին, որ տարատեսակ ԲիԲիՍիներն ու Եվրանյուզերը անհասկանալի ռեպորտաժներ են պատրաստում։ Նեղվել կարելի է, բայց ոչ նեղանալ։ Ես չգիտեմ փաստ, որ մենք փողը ձեռներիս գնացել հասել ենք Թել-Ավիվ, ու մեզ ասել են՝ ձեզ չենք վաճառում։

Այսպիսին է ժողովրդավարական աշխարհը։ Ճշմարտությունը կախված է դա հայցողի քսակից։ Ասել է թե՝ անվտանգությունն այնտեղ վաճառում են։

Ավտորիտար երկրների պարագայում մի քիչ այլ է։ Այստեղ շարունակում են գործել «ռեալ-պոլիտիկի» սկզբունքները, ստրատեգիական շահերը և իհարկե առաջնորդների «տղամարդու խոսքը»։ Այսինքն՝ անվտանգությունն ինչ-որ առումով խարսխված է երկուստեք համաձայնեցված ընդհանուր շահերի վրա։

Էս երկուսի հետ էլ կարելի է աշխատել ու իրացնել սեփական շահերը, բայց ուղղություններից յուրաքանչյուրը ենթադրում է սպեցիֆիկ ռեսուրսներ ու աշխատելաոճ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular