ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեփական ստորագրություն չհարգողը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ունենք մի իրավիճակ, որ Ադրբեջանը գործնականում չի հարգում հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանները, որի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի միջնորդությամբ: Չքննարկենք այն, որ Ադրբեջանը չի հարգում իր իսկ ստորագրությունը: Եկեղեցի հրթիռակոծող վանդալներից հնարավոր չէ ակնկալել հարգանք անգամ սեփական ստորագրության նկատմամբ: Ըստ էության հարցն այն է, որ հրադադարի խախտումը գործնականում այլ բան չէ, քան ապտակ Ռուսաստանին՝ հրադադարի, այսպես ասած, գլխավոր միջնորդին կամ հովանուն: Կախված հրադադարի խախտումներից, հնարավոր է չափել ապտակի աստիճանը: Սա էլ իր հերթին բերում է եզրահանգման, որ Ռուսաստանը կա՛մ կուլ է տալիս դրանք, կա՛մ պետք է տա պատասխան ապտակ: Եթե Ռուսաստանը ներկայումս ի զորու չէ տալ այդ ապտակը Ադրբեջանին, ընդ որում՝ անկախ հանգամանքից, թե որքանով է այդ Ադրբեջանը ինքնուրույն և որքանով է այն, ըստ էության, թուրքական խամաճիկ, ապա դա նշանակում է, որ գործ ունենք արդեն իսկ ռեգիոնալ իրադրության լրջագույն փոփոխության հետ:

Պետք է փաստենք, որ Ռուսաստանը դիրքավորվում է Կովկասի անվտանգության գերիշխող համակարգող: Ընդ որում՝ այստեղ, թերևս, միակ ռեգիոնն է, որ ՌԴ այդ դերը, մեծ հաշվով, ընդունելի է միջազգային հանրության, միջազգային անվտանգության համակարգի բոլոր առանցքային դերակատարների համար: Նրանք մրցակցում են Ռուսաստանի հետ բազմաթիվ հարցերում, սակայն, ըստ էության, չեն վիճարկում ՌԴ առանցքային դերը Կովկասի անվտանգության համատեքստում: Եթե այդ իմաստով չկա ազդեցություն Ադրբեջանի վրա՝ լինի այն թուրքական խամաճիկ, թե ոչ, ապա դա կնշանակի, որ այլևս չկա Ռուսաստանի վճռորոշ ներկայությունը Կովկասում:

Դա կնշանակի, որ Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ կատարել իր առանցքային գործառույթը՝ միջազգային անվտանգության համակարգի համատեքստում իր միջազգայնորեն գրեթե բացարձակ լեգիտիմ միակ գործառույթը: Իրականում դժվար չէ գլխի ընկնել, թե ով է այն դնում կասկածի տակ՝ Թուրքիան, իհարկե: Սակայն հարցն այն է, որ հրադադարի խախտումները և պատերազմի շարունակությունը, խոշոր հաշվով, հղի է Ռուսաստանի համար վտանգով, որ գերիշխող դիրքի լեգիտիմությունը հայտնվելու է կասկածի տակ և գործնականում սկսելու է այլևս հակառակի լեգիտիմացման գործողությունը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular